Կենտրոնական մասով ձգվում է տապանագիր արձանագրություն երեք տողով: Ձախից՝ երկրորդ և երրորդ տողերի սկզբում, փորագրված է պատվանդանին բարձրացրած խաչ: Արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը. ՅԻՇԵԱ(Յ) Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ (ՔՈ) Ա/ՆԱՐԺԱՆ ԱՂԱԽԻՆ/ԶԱՐՈՒՀԵՆ։ Տապանաքարը V դարի հայերեն արձանագրությամբ բացառիկ նմուշ է` գտնված Վերին Թալին գյուղի գերեզմանատանը 1948 թ.: Արձանագրության գրատեսակը բոլորաձև երկաթագիր է: Երկաթագիրը հայկական գրատեսակ է, որ ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը որպես գլխագիր: Իբրև վիմագրության գիր գրվել է քարի վրա երկաթե գրոցով, որից և ստացել է իր անվանումը:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ 5-րդ դ.
Տարածաշրջան : Վերին Թալին
Նյութ : Տուֆ
Ինվենտար # : 2661
