Պատվանդանի վրա կանգնած խոյի քանդակ է։ Գալարուն եղջյուրներով գլուխը զարդարված է բուսական զարդատարրերով, մեջքի վրա փորագրված են երկու խոշոր վարդյակներ, որոնցից մեկը՝ շրջանի մեջ առնված վեցաթերթ վարդյակի տեսքով։ Խաչով նշված է խոյի դունչը, փորագրությամբ ընդգծված է մորթին։ Իրանի մի կողմի վրա հարթաքանդակ է՝ դեմ դիմաց նստած մարդկանց պատկերով։ Նրանք կրում են միանման հանդերձանք, աջ ձեռքերը վեր են պարզած ողջյունի ժեստով։ Խոյի իրանի մյուս կողմի վրա տապանագիրն է․ Ա(յ)ս է հ(ա)նգ(ի)ստ Նոր․․․խին թվ ՌԻԸ։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան ։ 1579 թ.
Տարածաշրջան : Ջուղայի գերեզմանատուն
Նյութ : Տուֆ
Ինվենտար # : 2903
