Ցլագլուխ քանդակով ռիտոն է, նրբախեցի, լավ փայլեցրած դարչնագույն մակերեսով: Իրանը գլանաձև է սնամեջ, դեպի դուրս շեփորաձև բացվածքով: Ռիտոնի առաջամասում ռեալիստորեն պատկերված ցլի գլուխ է` ընդգծված եղջյուրներով: Բերանը կիսաբաց է, աչքերը նշաձև, խոշոր:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Ժամանակաշրջան : Վաղ հայկական
Դարաշրջան ։Ք․ա․ 6-5-րդ դար
Տարածաշրջան : Արմավիր
Նյութ : կավ
Ինվենտար # : 2889/20