ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Քառադեմ կուռք

Բազմանիստ հիմքով սյան վերին մասում հակադիր դասավորությամբ քանդակված են չորս մորուքավոր դիմապատկերներ: Դեմքերը օվալաձև են, տափակ, երկարուկ ուղիղ քթով: Հոնքերի բարձր աղեղների տակ աչքերի խորը փորվածքներն են: Բերանը և ճակատի զարդը նշված են թույլ փորվածքներով: Գլխարկը գագաթամասում կոնաձև է:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։Ք․ա. 2-րդ հազ. վերջ

Տարածաշրջան : Տավուշ, Նավուր

Նյութ : Կրաքար

Ինվենտար # : 2340-41