ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Քառանկյունի հարթակին կանգնած ձիու ոճավորված ֆիգուր

Հաստամարմին է, երկարադունչ: Ականջները կարճ են ու ցից: Աչքերը տրված են ռելիեֆ, ակնախոռոչները փոսորակով: Իրանի առաջամասը գոտևորված է սանձափոկերով, կողամասերին ունի մեկական եռանկյունաձև կտրվածքներ: Պատվանդանն ուղղահայաց գծազարդ սյուներ են, որ ավարտվում են եռանկյունի ծակոտիներով հարդարված տակառաձև հավելվածով: Պատվանդանի հիմքի ծայրերին պատկերված են ոճավորված թռչնագլուխներ: Քանդակը սնամեջ է, պոչը կոտրված:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ Ք․ ա. XV–XIV դդ.

Տարածաշրջան : Նոյեմբերյան, Ոսկեվան

Նյութ : Բրոնզ

Ինվենտար # : 2908-1