Կենդանու ոտքերը թեթևակի կքած են: Վեր պարզած փոքր գլուխը պսակված է երկար, կոր եղջյուրներով: Աչքերը կլոր են, պարզորոշ, ականջները ցից, բերանը կիսաբաց է, վարի շրթունքից կախված է կլոր օղ: Բարձր պարանոցին կրում է հասկաձև փորագրազարդ եռաշար մանյակ: Իրանի վրա ունի սեպաձև կտրվածքներ, որոնք եզերված են փորագրազարդով: Պատվանդանը հիմքում խարսխաձև է` ծայրերում ֆալլաձև ելուստներով: Ֆիգուրան սնամեջ է, ներսում ունի երեք բրոնզե շարժվող գնդիկներ:
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ ա. XV–XIV դդ.
Տարածաշրջան : Արթիկ
Նյութ : Բրոնզ
Ինվենտար # : 2173-553