ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Խորանի Խաչ

Հայոց մեջ, ի տարբերություն այլ քրիստոնյա ժողովուրդների, առավել տարածված է խաչի պաշտամունքը՝ խաչապաշտությունը: Տարբեր եկեղեցիներում խաչերն ունեն այդ եկեղեցիներին բնորոշ ավանդական ձևեր: Օրինակ՝ հունական խաչի չորս թևերը հավասար են, իսկ լատինական խաչի երեք թևերն են հավասար, իսկ ներքևի թևը կրկնակի երկար է մյուս երեքից: Ըստ կիրառության լինում են մկրտության, խորանի կամ սեղանի (ի հիշատայ Հիսուսի խաչելության), ձեռաց խաչեր և այլն:


Հավաքածու :
 Ազգագրական հավաքածու

Ժամանակաշրջան : 1770 թ․

Տարածաշրջան : Բաղեշ

Նյութ : Արծաթ, ոսկի, ապակի

Ինվենտար # : 3810