Արձանիկը մերկ է՝ ընդգծված սեռական օրգանով։ Պատկերված է երկար, սրացող դեմքով, խոշոր քթով։ Աչքերը, բերանը, ինչպես նաև ականջները, արված են խորը ընկած փոսերի միջոցով։ Արձանիկը կրում է վզնոց՝ երկու ձեռքերում ինչ-որ առարկաներ բռնած․ ըստ երևույթին սափորիկ և բաժակ (եղջյուր)․ որը, կարծես պատկերում է սափորիկից բաժակի մեջ հեղուկը լցնելու ընթացքը։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա․ 6-4-րդ դդ.
Տարածաշրջան : Այրում
Նյութ : Բրոնզ
Ինվենտար # : 2225-2