Քանդակված է միակտոր քարից, գլանաձև է, հիմքում՝ քառանկյուն։ Գմբեթաձև գլխիկի գագաթին փորագրված է պարույրազարդ, եզրակողերին՝ խորը ակոսազարդեր։ Քանդակը բոլորված է զիգզագներով։ Ֆալլաձև քանդակները արական նախասկզբի պաշտամունքի մարմնավորումն են, իսկ դրանց առկայությունը դամբարանային համալիրներում կապված էր պտղաբերության, սերնդի պահպանման անընդհատության և բարօրության գաղափարի հետ։
Հավաքածու : Հնագիտական հավաքածու
Դարաշրջան ։ Ք․ա. XII-XI դդ.
Տարածաշրջան : Լճաշեն
Նյութ : Անդեզիտ
Ինվենտար # : 2477