ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Խաչքար

Եկեղեցու պատին զետեղված խաչաքանդակի հատված: Ուղղանկյունաձև սալի կենտրոնում բարձրանում է եռաբողբոջ թևածայրերով խաչ: Խաչապատկերի տակ քանդակազարդ մեծ վարդյակ է: Խաչաքանդակի շուրջը միահյուսված զարդաձևեր են և խաչազարդ քառանկյունիներ:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 13-րդ դ.

Տարածաշրջան : Հովհաննավանք

Նյութ : Տուֆ

Ինվենտար # : 921