ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Խոյակ

Հորինվածքի կենտրոնում քանդակված է կոնաձև Կենաց ծառը, որի հիմքից դուրս են գալիս ոճավորված խոշոր զույգ արմավաճյուղեր: Նրանցից աջ և ձախ տեղադրված են երկու խիստ ոճավորված մեծ աղավնիներ: Թռչունների պոչերն ավարտվում են թռչնի գլուխներով, որոնք կտուցում պահում են կիսարմավիկներ:

Հորինվածքի առանձին տարրեր հանդիպում են ինչպես վաղ միջնադարյան հայկական, այնպես էլ բյուզանդական, սասանյան ու վաղ իսլամական արվեստում:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Դարաշրջան ։ 9-րդ դ․

Տարածաշրջան : Սևանա կղզի, Սբ․ Առաքելոց եկեղեցի

Նյութ : Փայտ

Ինվենտար # : 227