ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

5500 – ամյա կաշվե ոտնաման

 

Կաշվե այս ոտնամանը հայտնաբերվել է 2008-ին: Ըստ պեղող հնագետների ոտնամանը թվագրվում է Ք.ա. 3600- 3500թթ.` հիմք ընդունելով Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարանների Սպեկտրոմետրիկ լաբորատորիաներում արված ռադիոկարբոնային քննությունը: Սա գիտնականներին թույլ է տալիս զարմանալի պահպանվածությամբ մեզ հասած այս բացառիկ գտածոն համարելու աշխարհի հնագույն կաշվե ոտնամանը:

Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրում 2007-ից առայսօր շարունակվում են հնագիտական պեղումները: Արշավախմբի կազմում են Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Իռլանդիայի Քորկ համալսարան – քոլեջը և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի անվան հնագիտության ինստիտուտը` ի դեմս համաղեկավարներ Բորիս Գասպարյանի, Ռոն Պինհասիի և Գրիգոր Արեշյանի:

Հավաքածու : Հնագիտական հավաքածու

Ցուցասրահ : Քարի Դար Ք.ա. 1 800 000 – 4 000 թթ.

Ժամանակաշրջան : Նեոլիթ – էնեոլիթ ( Ք.ա. 3600-3500 թթ.)

Տարածաշրջան : Վայոց ձորի մարզ (Արենի-1 քարանձավային համալիր, տեղամաս 3)

Նյութ : Կաշի

Ինվենտար # 3194