Ձիասանձի մասն ուղղանկյունաձև է, քառանկյուն և շրջանաձև կտրվածքներով: Սանձի մի ծայրն ավարտվում է գրիֆոնի քանդակով, մյուս ծայրում ձիու ոճավորված գլուխ է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 8-7-րդ դդ․ Տարածաշրջան : Գեղհովիտ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2695-51

Կենտրոնական մասով ձգվում է տապանագիր արձանագրություն երեք տողով: Ձախից՝ երկրորդ և երրորդ տողերի սկզբում, փորագրված է պատվանդանին բարձրացրած խաչ: Արձանագրությունը ունի հետևյալ բովանդակությունը. ՅԻՇԵԱ(Յ) Տ(Է)Ր Ա(ՍՏՈՒԱ)Ծ (ՔՈ) Ա/ՆԱՐԺԱՆ ԱՂԱԽԻՆ/ԶԱՐՈՒՀԵՆ։ Տապանաքարը V դարի հայերեն արձանագրությա [...]

Ավանի տաճարի վիմագիր երկլեզվյան արձանագրությունն է: Արձանագրությունը բաղկացած է երկու տողից` փորագրված երեք քարի վրա` հայերենով և հունարենով: Բովանդակությունը. Տ(Է)Ր ԵԶՐ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՃՇՄԱՐԻՏ ( (ΔΩΛΟΣΤΩ ΘΕΩ) ԾԱՌԱՅ ԱՍՏՈՒԾՈՅ: ՍԱՄԵՂ ԾԱՌԱՅ Ք(ՐԻՍՏՈՍԻ): Ընթերցումը՝ Կ. Ղաֆադարյանի Հավաքածու : [...]

Այծի գլխին նստած արծվի քանդակ է, ունի պաշտամունքային բնույթ: Եղնիկի գլխի և արծվի քանդակի զուգորդությունն ուսումնասիրողների կարծիքով խորհրդանշում են լուսինը և արևը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա․ 1-ին դ․ Տարածաշրջան : Խոր Վիրապ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2370

Գնդաձև ջրաման է` նեղ պարանոցով: Շուրթը կլոր` դուրս ծալված, ուսերի վրա տեղադրված երկու կանթով: Տափաշշի մակերեսը պատված է կանաչավուն ջնարակով: Իրանի վրա համակենտրոն շրջանաձև խորադիր գոտիներ են: Օգտագործվել է որպես օծանելիք պահելու անոթ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք.ա․ 1-ի [...]

Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]

Թանգարան է հանձնել Սեդրակ Բարխուդարյանը։ 1938 թ. իսկ վերին ձախ կոտրված անկյուը գտել և հանձնել է թանգարներն Արմեն սարկավագ Սողոյանը 2007թ. Կենտրոնում կամարի մեջ առնված մեծ խաչաքանդակի թևերը հարդարված են՝ ութթևանի վարդյակներով: Խաչը շրջանակված է նրա ծաղկումը խորհրդանշող ոճավորված բուսական [...]

Զվարթնոց տաճարի առաջին հարկաբաժնի զույգ որմնասյուներից և կամարներից վեր` ամբողջ պարագծով ձգվող խաղողի որթի և նռնազարդ ճյուղերի զարդաքանդակ գոտու ֆրագմենտ է: Ուղղանկյունաձև սալի մակերեսին ռելյեֆ է` խաղողի վազի գալարուն ոստի մեջ առնված ողկույզներով ու տերևներով: Հավաքածու : Հնագիտական հավա [...]

Խաչի ծավալային քանդակ է՝ Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը՝ մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը՝ մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են՝ առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը։ Ձե [...]

Սյուժեն քանդակված է Սպիտակավոր սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած [...]