Բաղկացած է ցանցկեն զարդատախտակներից` եռատերև վերջավորություններով: Դրանց կենտրոնում ընդելուզված են քարեր` փիրուզ և ամետիստ: Շեղանկյունաձև զարդատախտակները հարդարված են վերադիր օղակներով: Մանյակն ունի սողնակավոր փական՝ լրացված թանկարժեք քարերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ [...]
Փոքր չափսերի կախազարդ` գնդաձև հիմքով, օվալաձև գլխիկով, որի կենտրոնում` միջանցիկ անցք` կախելու համար: Մակերեսը հարդարված է խորաքանդակ, ցանցավոր և հորիզոնական զարդերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։Ք․ա. 8-7-րդ դդ. Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Քար Ինվենտար # : 2010-75
Գահավորակի կենդանակերպ ոտք` ձուլածո, սնամեջ, վերին հատույթում քառանկյունաձև: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2588-39
Ձիասարքի կաշեփոկերը ձգող ճարմանդ է` պատրաստված եղջյուրից: Խոյի ոճավորված գլխի տեսք ունի: Հիմքում քառանիստ է, կենտրոնում արված է շրջանաձև, միջանցիկ անց: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 7-րդ դ․ Տարածաշրջան : Կարմիր բլուր Նյութ : Ոսկոր Ինվենտար # : 2010-52
Անոթն ունի շատ ինքնատիպ պսակ և վիզ, որը տարբերվում է հելլենիստական օյնախոյաններից։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 1-ին դ. վերջ, 2-րդ դ. սկիզբ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Կավ Ինվենտար # : 2940-12
Անոթը գնդաձև է, նեղ վզով, մեկ կանթով, իրանը հարդարված է ելուստներով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 2-3-րդ դդ․ Տարածաշրջան : Գառնի Նյութ : Կավ Ինվենտար # : 1964-120
Անոթի իրանը ձվածիր է։ Վրան առկա են արմավի նմանությամբ արված ուղղահայաց անկանոն գծազարդեր։ Սիրիական է, պատրաստված կաղապարի մեջ՝ ազատ փչելու եղանակով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 2-րդ դար Տարածաշրջան : Հայաստան Նյութ : Ապակի Ինվենտար # : 81
Երկկանթ անոթի գոտու վրա արված են շեղանկյուն զարդեր։ Սիրիական է, պատրաստված կաղապարի մեջ՝ փչելու եղանակով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 1-ին դար Տարածաշրջան : Գառնի Նյութ : Ապակի Ինվենտար # : 1964-365
Սիրիական է, պատրաստված ազատ փչելու եղանակով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 2-3-րդ դդ․ Տարածաշրջան : Արտաշատ Նյութ : Ապակի Ինվենտար # : 2940-157
Իրանի վրա առկա է ուղղահայաց վերադիր հարդարանք։ Սիրական կամ եգիպտական է, պատրաստված է ազատ փչելու եղանակով։ Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 3-4-րդ դդ․ Տարածաշրջան : Էջմիածին Նյութ : Ապակի Ինվենտար # : 732