18-19-րդ դարերի սկզբի հայկական մետաղե /թանկարչեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված/ զարդերից են վիշապներով վզնոցները, որոնք տարածված են եղել Կարինում, Կարսում, Ախալքալակում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում, Բայազետում, Սասունում, Մուշում, Շատախում և այլուր։ Հավաքածու : Ազգագրական հավաքա [...]

Գլխի թասակը պատրաստված է դրվագման, դրոշմման ու սեղմելու եղանակներով։ Պատկերված են հրեշտակներ կամ սրբեր, երկրաչափական նախշեր ու գրություններ։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 19-րդ դար Տարածաշրջան : Ալաշկերտ Նյութ : Արծաթ Ինվենտար # : 6933

18-20-րդ դարերում զարդերը հայկական անբաժան մասն են եղել։ Ոչ պակաս գեղագիտական արժեք ունեին մատանու տուփերը, որոնք երբեմն իրենց մի երեսին, ինչպես Բարձր Հայքի կանացի գոտիների դեպքում, ունենում են  «Ի վաելումն ․․․» արձանագորություն։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 1864 թ․ Տարած [...]

Այսպիսի թասերը հիմնականում անզարդ են, սակայն առանձնահատուկ են նրանով, որ գրեթե միշտ ունենում են նվիրատվական կամ հուշային բնույթի արձանագրություններ և թվագրում։ Ներկայացված պնակի վրա կա արձանագրություն․ «Յիշատակ էՆազուլին ի դուռն սուրբ Էջմիածնայ, ձեռամբ սրբազան Ոհան վարդապետին, ՌՃՁԹ-ին»։ [...]

Սինին օգտագործվել է որպես ճաշասեղան։ Ամբողջ մակերեսով մեկ արված գեղազարդումը՝ աստղածաղիկ, նշանախշեր, խորհրդանշում են պտղաբերություն, հավերժություն։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 19-րդ դ․ վերջ - 20-րդ դ․ սկիզբ Տարածաշրջան : Արցախ Նյութ : Պղինձ Ինվենտար # : 8276/46

Երրորդ ռեյխում (1933-1945 թթ․) շքադաշույնը կազմում էր սպայական համազգեստի կարևորագույն մասը և հանդիսանում կրողի արտոնությունների ու զինվորական աստիճանակարգի հստակ ցուցիչ։ Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։ 1933թ․ Տարածաշրջան : Գերմանիա Նյութ : Պողպատ, փայտ Ինվենտար # : 11753/22

Ներկայացված թուրը պատկանում է Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Հովհաննես Բաղրամյանին։ Պատյանին կա գրություն․ «Шашка Маршала Советского Союза И. Х. Баграмяна»: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Դարաշրջան ։20-րդ դար Տարածաշրջան : ԽՍՀՄ Նյութ : Պողպատ, պլաստմասսա Ինվենտար # : 11753/51

Ներքևում հայերեն և ֆրանսերեն գրված է . «Սովյալները Վանում» Հավաքածու : Ավո Հովհաննիսյանի արխիվ Ժամանակաշրջան : 1915 թ․ Տարածաշրջան : Վան Նյութ : Ստվարաթուղթ Ինվենտար # : 1476/29

Ազգային ազատագրական շարժման նշանավոր գործիչ Հովսեփ Արղության (Իշխան1863-1925թթ.): Լուսանկարված է քաղաքացիական հագուստով: Հավաքածու : Ավո Հովհաննիսյանի արխիվ Ժամանակաշրջան : 1910-ական թթ․ Տարածաշրջան : Թիֆլիս Նյութ : Ստվարաթուղթ Ինվենտար # : 1476/4

Մարիամյան-Հովնանյան օրիրոդաց դպրոցի մի խումբ ուսուցիչներ: 1-ին շարքում՝ Ա. Տիգրանյան, Շահվերդյան, Դ. Դեմիրճյան, Մուսայելյան և ուրիշներ: Հավաքածու : Նոր պատմության ֆոնդ Ժամանակաշրջան : 1914-1915 թթ․ Տարածաշրջան : Թիֆլիս Նյութ : Ստվարաթուղթ Ինվենտար # : 902