Փռված մակերեսով ծանծաղ սկուտեղ է: Դեղնավուն տերևների ֆոնին բարձրաբուն արմավենու պատկերն է՝ վար ճկված ճյուղերով: Սկուտեղը եզերված է զիգզագաձև ժապավենազարդով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-10-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար # : 2243-13
Շուրթը տափակ է` ալիքաձև եզրագծով: Իրանի կենտրոնը բոլորված է զիգզագաձև խորադիր գոտիով: Ունի ոճավորված կենդանակերպ կանթ: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2158-42
Կենտրոնում գծանկար է` եղևնի հիշեցնող կենաց ծառի պատկերով: Այս հորինվածքի շուրջ պատկերված են չորս թռչուններ: Երկարավիզ, եռանկյունաձև, գիրուկ իրաններով: Ընդգծված են աչքերը, կտուցները: Սկուտեղը եզերված է շագանակագույն թեք վրձնահարվածների շարքով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ [...]
Մակերեսը պատած է մուգ դարչնագույն ջնարակով: Իրանը զարդարված է կանաչ ջնարակով արված կետազարդերի և ժապավենազարդերի ուղղահայաց իջնող շարքերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 11-12-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2048-99
Օղակաձև նստուկով պնակի մակերեսը հարդարված է հատվող ժապավենազարդերով և բուսական զարդաձևերով: Պատկերը նախապես գծանկարվել է թաց կավի վրա, անգոբով պատվել, որից հետո ջնարակվել: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 12-13-րդ դդ․ Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ինվենտար # : 2048-73
Կոնաձև փռված իրանով, օղակաձև ցածր նստուկով: Մակերեսին պատկերված է խաչ, որի թևերի միջև շրջանաձև զարդանախշեր են և անկանոն սփռած խայտքեր: Խաչի կենտրոնում` շրջանի մեջ ներառված, վեցթևանի աստղի պատկեր է: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 10-11-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Կավ Ի [...]
Կենտրոնում թռչունի պատկեր է, շուրջը՝ ոճավորված տերևներ, բուսանախշեր և խայտքեր: Պնակը դրսից հարդարված է շրջաններով և թեք գծերով: Նստուկի կենտրոնում կա արաբատառ մակագրություն՝ «Ալ-Թահան»: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ 9-10-րդ դդ. Տարածաշրջան : Դվին Նյութ : Հախճապակի Ինվենտար [...]
Դասական միջուկ` բրգաձև հարվածի հրապարակով: Մակերեսին` վերից վար, պահպանվել են հարվածով հեռացված շեղբերի հետքերը: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 6-5-րդ հազ․ Տարածաշրջան : Մասիս բլուր Նյութ : Օբսիդիան Ինվենտար # : 2394 ա
Աշխատանքային գործիք` պատրաստված ձուլման եղանակով: Աշխատանքային մասը քառանիստ է, սուր ծայրով: Բռնակը շրջանաձև է, զարդարված հյուսվածո ոլորուն զարդանախշերով: Հավաքածու : Հնագիտական հավաքածու Դարաշրջան ։ Ք․ա. 13-12-րդ դդ․ Տարածաշրջան : Արթիկ Նյութ : Բրոնզ Ինվենտար # : 2346-424
Բազմանիստ հիմքով սյան վերին մասում հակադիր դասավորությամբ քանդակված են չորս մորուքավոր դիմապատկերներ: Դեմքերը օվալաձև են, տափակ, երկարուկ ուղիղ քթով: Հոնքերի բարձր աղեղների տակ աչքերի խորը փորվածքներն են: Բերանը և ճակատի զարդը նշված են թույլ փորվածքներով: Գլխարկը գագաթամասում կոնաձև է: Հ [...]