Տիգրան Մեծ (Քա. 95-55) արքայի պատկերով տետրադրախմա: Դիմերես. արքայի կիսանդրին՝ թագով և ապարոշով: Դարձերես. Տիխե աստվածուհին՝ ժայռին նստած: Հավաքածու : Դրամագիտական հավաքածու Ցուցասրահ : Հայաստանը Ք.ա. IV - Ք.հ. III դդ. Ժամանակաշրջան : Հելլենիստական շրջան (Քա. 83-69 թթ.) Տարածաշրջա [...]
Լոռու Կյուրիկյան թագավորություն. Կյուրիկե II (1048-1089), ֆոլիս Դիմերես. Հիսուս Քրիստոսի կիսանդրին: Դարձերես. գրություն՝ +Տ(է)Ր ՈԳՆԵ ԿՈՐԻԿԵԻ ԿՈՐԱՊԱՂԱՏԻՆ Հավաքածու : Դրամագիտական հավաքածու Ժամանակաշրջան : Միջնադար Նյութ : Պղինձ Չափ/կշիռ : տր.՝ 24,7 մմ, 6,53 գ Ինվենտար # : 14106
Ներկայացված է պտղաբերության հովանավոր աստվածուհի: Նստած է հայացքը դեպի վեր հառած: Գլուխը փոքր է, դեմքը` օվալաձև, տափակ: Ճակատը նեղ է, քիթը` մեծ, ցցված: Աչքերը նշված են կլոր փոսորակներով, բերանը` փոքր ճեղքով: Կարճ պարանոցի շուրջ ոլորուն մանյակի նմանակած ռելյեֆ գծազարդ է: Կրծքամասին կրում [...]
Խաչի ծավալային քանդակ է` Հիսուս Քրիստոսի խաչելության տեսարանով: Հիսուսը` մերկ մարմնով, ուղիղ կանգնած խաչված է գերաններին: Մազերը թափված են ուսերի վրա, այտերն ու ծնոտը` մորուքով ծածկված, թևերը հորիզոնական տարածած: Աչքերը բաց են` առանց ցավի արտահայտության և հոգեկան աղերսի դեպի շրջապատը. այ [...]
Մեդալը հատվել է Լյուդովիկոս XIII-ի ծննդյան կապակցությամբ: Հեղինակ՝ Գիյոմ Դյուպրե: Դիմերես. Հենրի IV-ի կիսանդրին է՝ երեք քառորդով աջ, և Մարիա Մեդիչիի կիսադեմը դեպի աջ թեքված: Եզրին գրություն՝ HENRIC. IIII. R. CHRIS. MARIA. AVGVSTA.: Ձախից՝ ներքևում, հեղինակի ստորագրությունն է՝ G. DVPRE. F [...]
Կաշվե այս ոտնամանը հայտնաբերվել է 2008-ին: Ըստ պեղող հնագետների ոտնամանը թվագրվում է Ք.ա. 3600- 3500թթ.` հիմք ընդունելով Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարանների Սպեկտրոմետրիկ լաբորատորիաներում արված ռադիոկարբոնային քննությունը: Սա գիտնականներին թույլ է տալիս զարմանալի պահպանվածությ [...]