Սկավառակաձև քշոցի ողջ մակերեսը ցանցկեն նախշազարդեր ունի: Երկու երեսներին էլ հայերեն հիշատակագրություններ կան: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստանը IV – IX դդ. Ժամանակաշրջան : Նոր շրջան (1632թ.) Տարածաշրջան : Լոռի (Սուրբ Գրիգոր եկեղեցի, Հաղպատի վանք) Նյութ : Պղ [...]
Վարագույրի մակերեսը կամարներով բաժանված է հինգ խորանների: Կենտրոնական խորանում վերից նստած է Աստվածամայրը` մանուկ Հիսուսը գրկին: Նրանցից ցած պատկերված է սուրբ Գևորգը ձիու վրա, ոտքերի տակ՝ գետնատարած վիշապը: Մյուս չորս խորանները և վարագույրի ամբողջ մակերեսը հարդարված է կենդանական, բուսակա [...]
Ծածկոցի կենտրոնում՝ ճաճանչավոր շրջանի մեջ, Աստծո Գառն է խաչվառով, շուրջը երկու տողով արձանագրություն է: Մնացյալ մակերեսին ասեղնագործված են քերովբեներ, նորալուսիններ, աստղեր, փաթիլաձև զարդանախշեր, անկյուններում` ծաղկեճյուղեր: Հավաքածու : Ազգագրական հավաքածու Ցուցասրահ : Քրիստոնյա Հայաստան [...]
Արևմտահայաց նիստին դիմահայաց պատկերված է Աստվածամայրը մանկան հետ՝ Օդիգիտրիայի պատկերագրական սկզբունքով: Գլխի քողը, ծալքերով շրջանակելով դեմքը, իջնում և ծածկում է իրանը: Ծածկոցի տակից հանած աջ ձեռքը դրված է մանկան ծնկին: Մանուկ Հիսուսը նստած է մոր գոգին. գանգրահեր է, խոշոր, նշաձև աչքերով, [...]
Կնոջ ձուլածո մինիատյուր ֆիգուրա է: Մերկ է, երկարոտն, ոտնաթաթերին ընդգծված են մատները: Գլուխը հարդարված է շքեղ սանրվածքով: Դեմքը` օվալաձև է, քիթը` ուղիղ երկար: Աչքեր նշաձև են, բերանը նշված է գծիկով: Վզին կրում է կրծքից ցած իջնող կրծքազարդ: Կնոջ ձախ ձեռքում սափոր է, աջում` գավաթ: Բազուկն [...]
Կոթողի չորս նիստերին պատկերված է "Երեք մանկունքը հնոցում", պատվանդանին` "Դանիելը առյուծների գբում" սյուժեները: Պատվանդանի հիմնական` արևմտահայաց նիստի կենտրոնում Դանիելի պատկերն է "Օրանտի" դիրքով` ուղիղ կանգնած, վեր բարձրացրած թևերով: Երկու հսկա կիսադեմերով առյուծները` երախները բաց, լիզո [...]
Սյուժեն քանդակված է Սպիտակավոր Սբ Աստվածածին եկեղեցու հարավային ճակատին, որմնաշարքի երեք սալերի վրա: Ձախակողմյան սալին երիտասարդ աղեղնավոր հեծյալը նետահարում է եղնիկին: Ձին առաջ է գնում, իսկ հեծյալն իրանով շրջված է դեպի եղնիկը: Աջակողմյան սալին վիրավոր կենդանին փախչում է` գլուխը ետ շրջած [...]
Խաչի ծավալային քանդակ է`ուղղահայաց թևերի ձգվածությամբ (պակասում է հորիզոնական մեկ թևը): Խաչի ծաղկումը խորհրդանշող ականթի ճոխ թուփը հիմքից դուրս գալով, հասնում է հորիզոնական թևին: Խաչի թևածայրերը հարդարված են ակնազարդ հիշեցնող զույգ շրջանակներով: Նմանատիպ ծավալային խաչաքանդակներ վաղ միջնա [...]
Սպիտակ բամբակյա սրբիչի երկու եզրերին վարդագույն, երկնագույն, կանաչ երանգավորմամբ մետաքսաթելերով և ոսկեգույն մետաղաթելով ասեղնագործված է հինգ անգամ կրկնվող զարդանախշ: Նավակաձև պատկերի կենտրոնում գույնզգույն թելերով, տարբեր ոճերի ասեղնագործությամբ բանված կլորավուն հորինվածք է, փշատերև ճյու [...]
Ունի գեղեցիկ հորինվածք` կենտրոնում ծաղկազարդ խաչի պատկերով: Կենտրոնը երիզված է հավասարաթև խաչերի և աստղերի պատկերներով: Կարպետի նկարի կանոններով հորինվածքն ունի շրջագոտի՝ բազմագույն շեղանկյունիներով: Որովայնը գրկող հատվածում ունի պտղաբերության խորհրդանիշ ծաղկազարդ ծիլերի պատկերներ: Հավաք [...]