Մեդալը հատվել է Լյուդովիկոս XIII-ի ծննդյան կապակցությամբ: Հեղինակ՝ Գիյոմ Դյուպրե: Դիմերես. Հենրի IV-ի կիսանդրին է՝ երեք քառորդով աջ, և Մարիա Մեդիչիի կիսադեմը դեպի աջ թեքված: Եզրին գրություն՝ HENRIC. IIII. R. CHRIS. MARIA. AVGVSTA.: Ձախից՝ ներքևում, հեղինակի ստորագրությունն է՝ G. DVPRE. F. 1605: Դարձերես. թագավորն ու թագուհին պատկերված են Մարսի և Միներվայի կերպավորումով, նրանց միջև՝ Ամուրի տեսքով, գահաժառանգ Լյուդովիկոս XIII-ն է՝ ձեռքին սաղավարտ, ոտքը՝ դելֆինի գլխին, վերևում՝ թագ իջեցնող արծիվ: Ե [...]

  Կաշվե այս ոտնամանը հայտնաբերվել է 2008-ին: Ըստ պեղող հնագետների ոտնամանը թվագրվում է Ք.ա. 3600- 3500թթ.` հիմք ընդունելով Կալիֆորնիայի և Օքսֆորդի համալսարանների Սպեկտրոմետրիկ լաբորատորիաներում արված ռադիոկարբոնային քննությունը: Սա գիտնականներին թույլ է տալիս զարմանալի պահպանվածությամբ մեզ հասած այս բացառիկ գտածոն համարելու աշխարհի հնագույն կաշվե ոտնամանը: Վայոց Ձորի մարզի Արենի-1 կոչվող քարայրում 2007-ից առայսօր շարունակվում են հնագիտական պեղումները: Արշավախմբի կազմում են Հայաստանի ԳԱԱ Հնա [...]