ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպման բաժին

Հայաստանի պատմության թանգարանի էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպման բաժինը ձևավորվել  է 1961թ.:

Զբոսաշրջությունը լայն թափ ստացավ, երբ 1956 թ. Խորհրդային Միությունն անդամագրվեց Տուրիստական կազմակերպությունների համաշխարհային միությանը:  1958 թ. ԽՍՀՄ-ում հիմնվեց «Սպուտնիկ» երիտասարդական միջազգային տուրիստական կազմակերպությունը: Խորհրդային հանրապետությունները նույնպես ընդգրկվեցին զբոսաշրջային երթուղիներում:

Նոր պետական քաղաքականության և թանգարանում  իրականացվող  կառուցվածքային փոփոխությունների արդյունքում  ստեղծվեց հատուկ բաժին՝ տեղացի և օտար այցելուների համար՝ էքսկուրսիաներ (բացատրությամբ) անցկացնելու նպատակով:

Հայաստանի պատմության թանգարանը այսօր դարձել է ամենաշատ այցելություններ ունեցող մշկութային օջախներից մեկը, որտեղ այցելուն կարող է լիարժեք բացատրություն ստանալ հայ ժողովրդի պատմության, մշակույթի և արվեստի, համաշխարհային մշակույթի համատեքստում նրա մշակութային ինքնության վերաբերյալ՝  հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն լեզուներով:

Էքսկուրսիոն աշխատանքների կազմակերպման բաժինն իրականացնում է մի շարք  կարևոր մշակութային և կրթական ծրագրեր: Յուրաքանչյուր տարի թանգարանում մասնագիտական պրակտիկա են  անցնում  Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պատմության, մշակութաբանության, արվեստաբանության բաժինների, Երևանի մանկավարժական համալսարանի թանգարանագիտության  բաժնի, Վ. Բրյուսովի  անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, ինչպես նաև  Բելգիայի Անտվերպեն  քաղաքի համալսարանի ուսանողները:

Տարիներ շարունակ բաժինը համագործակցում է «Քվանտ» և «Անանիա  Շիրակացի» վարժարանների և QSI միջազգային դպրոցի հետ: Բաժինը իրականացնում է նաև սահմանամերձ շրջանների երեխաների համար բացատրություն, որոնք թանգարան են  այցելում  «Ճանաչիր քո երկիրը» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև մշակում է նոր ծրագրեր պատմության և մշակույթի հանրայնացման բնագավառում: