Հայաստանի պատմության թանգարանն իր ավելի քան հարյուրամյա գործունեությունը մշտապես կառուցել է գիտական հետազոտությունների հենքով: Թանգարանի գիտական գործունեության արդյունքների հրապարակման նպատակով հիմնվեց «Աշխատություններ Հայաստանի պետական պատմական թանգարանի» գիտական պարբերականը, որի 1-ին համարը լույս է տեսել 1948 թվականին։ Վերոնշյալ պարբերականի վերջին հրապարակումից (1981 թ․) անցել է շուրջ քառասուն տարի: 2021 թվականին հրատարակվեց «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերականի 8-րդ համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցմամբ ներկայացված նյութերը։ Պարբերականի հաջորդ համարներում կհրապարակվեն հոդվածներ և ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են Հայաստանի տարբեր թանգարաններում պահպանվող նյութերին և արխիվային փաստաթղթերին:

Հոդվածների հրապարակման տեխնիկական պահանջները և կարգը։

    Խմբագրական խորհրդի կազմ.  Նժդեհ Երանյան (նախագահ), Հայկ Նազարյան (քարտուղար), Պավել Ավետիսյան, Հարություն Մարության, Համլետ Պետրոսյան, Հռիփսիմե Պիկիչյան, Ռուբեն Վարդանյան, Մխիթար Գաբրիելյան, Արսեն Բոբոխյան, Տորք Դալալյան, Համո Սուքիասյան, Արա Սանճեան, Ռոբերտո Դան, Հրաչ Չիլինկիրեան:
Հեռ․ 010-521457, Էլ․փոստ․ hmaconference@gmail.com



Աշխատություններ, Հատոր III, 1950թիվ

Աշխատություններ
Հայաստանի պետական պատմական թանգարանի
Հատոր III
Երևան 1950

Աշխատություններ, Հատոր II, 1950թիվ

Աշխատություններ
Հայաստանի պետական պատմական թանգարանի
Հատոր II
Երևան 1950

Աշխատություններ, Հատոր I, 1948թիվ

Աշխատություններ
Հայաստանի պետական պատմական թանգարանի
Հատոր I
Երևան 1948