«Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ դասախոսություն՝ «Ագանելիքը հայոց տարազի համակարգում» թեմայով:
Զեկույցով հանդես եկավ պ. գ. թ., ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը, ով ներկայացրեց ագանելիքի դերակատարությունը հայոց տարազի համակարգում և անդրադարձավ դրա տոնածիսական կիրառությանը: