Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը հանդես եկավ առցանց բանախոսությամբ, որը կրում էր «Ազատագրական շարժման գործիչ, Զորավար Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը» խորագիրը։ Բանախոսությանը մասնակցում էին ՀՀ ԱՆ «Գորիս», ՀՀ ԱՆ «Արմավիր», ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն», ՀՀ ԱՆ «Սևան», ՀՀ ԱՆ «Վանաձոր», ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք։ Ս․Գալստյանը բանախոսության ընթացքում անդրադարձավ Զորավար Անդրանիկ Օզանյանի կյանքի ուշագրավ դրվագներին՝ խոսելով նրա ազգային-ազատագրական պայքարում ունեցած դերի և առաջնորդի կերպարի մասին։ Բացի այդ, ներկայացվեցին նաև հերոսի կյանքին առնչվող արխիվային լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի պատմության թանգարանում։