Օգոստոսի 29-ին Հայաստանի պատմության թանգարանում «Աղետների ու ռիսկերի կառավարումը թանգարանների համար» խորագրով բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ Նժդեհ Երանյանը։
Բանախոսության ընթացքում քննարկվեցին աղետների տեսակները, դրանց ընկալումները ժամանակի ընթացքում և թանգարաններում արձանագրված պատմական օրինակները։
Բանախոսը ներկայացրեց միջազգային ծրագրերի ընթացքում իր ձեռք բերած գիտելիքներն ու փորձը` շեշտելով, որ դրանք կարող են կիրառվել նաև Հայաստանում և նպաստել ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պահպանության զարգացմանը։
Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի մշակութային ժառանգության հաստատությունների առջև ծառացած հիմնական ռիսկերին` կարևորելով Հայաստանում աղետների կանխարգելման և ճգնաժամային կառավարման պլանների ստեղծման անհրաժեշտությունը թանգարաններում և մշակութային ժառանգության այլ հաստատություններում։