Հունիսի 19-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ամառային դպրոց 2025» կրթական ծրագրի ամփոփումը։
Ամառային դպրոցի վերջին օրն իրականացվեցին «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ տոհմածառ» և «Ե՛վ նման ենք, և՛ տարբեր» կրթական ծրագրերը, որոնց հաջորդեց թանգարանի կողմից հավաստագրերի հանձման արարողությունը բոլոր ծրագրերին մասնակցած փոքրիկներին: