Մայիսի 29-31-ը Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Անիի հնագիտական դպրոցը» խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի շրջանակներում Հայաստանից և արտերկրից հրավիրված շուրջ 40 զեկուցողներ ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքները, որոնք վերաբերում են Անիի պատմությանը և մշակութային ժառանգությանը, Անիի պեղումների արդյունքներին, Անի քաղաքի եկեղեցական ճարտարապետությանը և հարակից բնագավառներին առնչվող թեմաներին։ Զեկուցումները հոդվածների տեսքով կտպագրվեն «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի» պարբերական ժողովածուի 14-րդ համարում։

Գիտաժողովի վերջին օրը մասնակիցներն այցելեցին Կեչառիս վանական համալիր, այնուհետև հյուրընկալվեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարանում, որտեղ տեղի ունեցավ գիտաժողովի ամփոփումը։