Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-տարին։ Հռչակագրի բնօրինակը պահվում և ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։
Այդ առիթով, մեր Նորագույն պատմության գիտակ Սեդա Գալստյանն անցկացրեց շրջայց 5 այցելուների համար, ներկայացնելով հռչակագրի ընդունման պատմությունն ու հիմնական դրույթները:
Դասախոսության ավարտին, Սեդա Գալստյանը, անվանական մակագրությամբ, ներկաներին նվիրեց իր հեղինակած «Սարդարապատի հերոսը, մահապարտների հոգին, Կարսի դավաճանության զոհը, Տաճատ Հովակիմյան» գիրքը: