«Եվրոպական հնագիտության օրեր»-ի շրջանակում հունիսի 14-ին Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկեց «Անցյալի հետքերով» խորագիրը կրող կրթական ծրագիրը։
Ծրագրի սկզբում երեխաները շրջեցին թանգարանի մշտական ցուցադրության սրահներում և ծանոթացան տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներին։ Հաջորդիվ, ձեռք բերած գիտելիքները մասնակիցները կիրառեցին ինտերակտիվ խաղի ընթացքում։ Երեխաները բաժանվեցին խմբերի և ցուցանմուշների կրկնօրինակներից ընտրելով կոնկրետ ժամանակաշրջանին բնորոշ նմուշներ` փորձեցին կազմակերպել փոքրիկ ցուցադրություն։