ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում դեկտեմբերի 10-12-ը Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը Լեհաստանում այցելել է մի շարք մշակութային հաստատություններ և մասնակցել կարևոր հանդիպումների։
Այցի ընթացքում համատեղ ցուցադրությունների կազմակերպման և համագործակցության ծրագրեր են քննարկվել Վարշավայի ազգային թանգարանի տնօրեն Ագնեշկա Լայուսի և Վարշավայի թագավորական ամրոցի թանգարանի տնօրեն Մալգորզատա Օմիլանովսկա-Կիլյաչցիկի հետ։
Այցի մասին ավելի մանրամասն՝ https://escs.am/am/news/33371