Միջերկրական և արևելյան հետազոտությունների միջազգային ասոցիացիայի հրավերով Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանը և գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանը մեկնել են Հռոմ և դեկտեմբերի 15–16-ը հանդիպումներ են ունեցել ասոցիացիայի նախագահ պրոֆ․ Ադրիանո Վալերիո Ռոսսիի, փոխնախագահ Սերջիո Ֆերդինանդիի և Հայաստանում աշխատող այլ գործընկերների հետ։
Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպվել են նաև հատուկ հանդիպումներ Ազգային հռոմեական թանգարանի տնօրեն Ֆեդերիկա Ռինալդիի և «Սքուդերիե դել Քուիրինալե» ցուցադրական կենտրոնի տնօրեն Մաթթեո Լաֆրանքոնիի հետ:
Քննարկվել են համատեղ ցուցադրական նախագծերի ծրագրավորման և իրականացման աշխատանքները Իտալիայում և Հայաստանում։