Հայաստանի պատմության թանգարանում է պահվում Անկախության հռչակագրի ստորագրված բնօրինակը, որը ներկայացված է Հայաստանի երրորդ Հանրապետության ցուցասրահում, որտեղ սեպտեմբերի 19-ին հյուրընկալվել էր պետական, քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը, ով 29 տարի առաջ առաջին անգամ հանդիսավոր կերպով ընթերցել է հռչակագրի տեքստը։ «Արձագանքող պատմություն․ Սեպտեմբերի 21-ին ընդառաջ» խորագրի ներքո այս խորհրդանշական վայրում Արամ Մանուկյանը թանգարանին նվիրեց այն կրծքանշանը, որը կրում էր այդ օրը։ Կրծքանշանը հատուկ ձևավորվել էր այդ պատմական օրվա համար։ Արամ Մանուկյանը նաև թանգարանին նվիրեց Ֆրանսիայից ստացված նոր լուսանկարներ, որոնք պատմում են անկախության հռչակման օրերի անցուդարձի մասին։