«Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում 2022 թվականի փետրվարի 26-ին տեղի ունեցավ «Արտաշատը անտիկ Հայաստանի մշակութային, քաղաքական, տնտեսական համակարգում» թեմայով բանախոսությունը: Բանախոսությամբ հանդես եկավ պ․ գ․ թ․, հնագետ, Արտաշատի հայ-գերմանական միջազգային արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։ Նույն օրը «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» ցուցահանդեսը համալրվեց նոր ցուցանմուշով։