Սիրելի՛ հետևորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը, համագործակցելով ՀՀ ՊՆ մի շարք զորամասերի և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հետ, կազմակերպել է բանախոսությունների մի հետաքրքիր շարք։
Բանախոսությունների շրջանակում խոսնակներն անդրադարձել են հետևյալ թեմաներին՝
«Բանակը և մշակութային արժեքների պաշտպանությունը պատերազմի ժամանակ»
Բանախոս՝ ՀՊԹ Գիտահետազոտական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Նժդեհ Երանյան (ՀՀ ՊՆ զորամաս)
«Գործս կիսատ չթողնես․․․ Անդրանիկ Օզանյանի կյանքը և գործունեությունը»
Բանախոս՝ ՀՊԹ նոր և նորագույն պատմության բաժնի ղեկավար Սեդա Գալստյան (ՀՀ ՊՆ զորամաս)
«Հայոց բանակի կազմավորումը և մարտական ուղին»
Բանախոս՝ ՀՊԹ նոր և նորագույն պատմության բաժնի ավագ գիտական հետազոտող Մհեր Հարությունյան (ՀՀ ՊՆ զորամաս և ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ)
«Բրոնզեդարյան զենքերը»
Բանախոս՝ ՀՊԹ հնագիտության և դրամագիտության բաժնի գիտական հետազոտող Բենիկ Վարդանյան (ՀՀ ՊՆ զորամաս)
«Վաղ քրիստոնեություն»
Բանախոս՝ ՀՊԹ հնագիտության և դրամագիտության բաժնի գիտական հետազոտող Համազասպ Աբրահամյան (ՀՀ ՊՆ զորամաս)



