Նոյեմբերի 30-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ՀՊԹ Ազգագրության բաժնի վարիչ Արտակ Ասատրյանի բանախոսությունը՝ «Անահիտից Մարիամ․ փոխակերպումներ, աղերսներ, խորհրդաբանություն» թեմայով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Անահիտ դիցուհու պաշտամունքի դրսևորումները և փոխակերպումները, հեթանոսության շրջանում Անահիտին նվիրված տոներն ու ծիսակատարությունները, ինչպես նաև խոսեց հայկական գորգերում հանդիպող Մայր աստվածուհու խորհրդանշական պատկերների և Աստվածածնի Վերափոխման տոնի մասին։
Բանախոսության ավարտին մասնակիցները շրջայց ունեցան «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում։