Աստվածային անմահ գեղեցկության մարմնավորման հետքերով` Սատաղից մինչև Լոնդոն. մարտի 4-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անահիտի հետքերով. Սատաղից Լոնդոն» թեմայով բանախոսությունը, որը վարեց պատմաբան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող Լուչիա Պատրիցիո Գանինգը։
Ողջույնի խոսքով հանդես եկան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Բանախոսը ներկայացրեց Անահիտ դիցուհու բրոնզաձույլ արձանից պահպանված գլխի և ձեռքի` Լոնդոնի Բրիտանական թանգարանում հայտնվելու պատմությունը, որը բացահայտելուն օժանդակում են Բրիտանական թանգարանի արխիվային փաստաթղթերը և մի շարք ուշագրավ նամակագրություններ։