«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ «Անահիտ աստվածուհու ոսկե և բրոնզե արձանները. կերպար և պատկերագրություն» խորագրով բանախոսությունը, որը վարեց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Հասմիկ Մարգարյանը։
Բանախոսը ներկայացրեց անտիկ Հայաստանի գլխավոր աստվածուհու` Անահիտի կրոնական բովանդակության և պատկերագրության հիմնական գծերն ու առանձնահատկությունները։
Ավարտին մասնակիցները դիտեցին «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: