Հունվարի 22-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի բաժնի ավագ ֆոնդապահ, պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելի բանախոսությունը՝ «Աշխարհի բաբելոնյան քարտեզը նոր լույսի ներքո» թեմայով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Ք. ա․ 7-5-րդ դարերում ստեղծված և Բրիտանական թանգարանում պահվող հնագույն բաբելոնյան քարտեզի մանրամասն վերլուծությունը, քարտեզի վերաբերյալ իր բացահայտումները և բացառիկ մեկնաբանությունները։ Կավե սալիկի տեսքով քարտեզի վրա նշված աշխարհի հնագույն պետությունների թվում է նաև Ուրարտուն կամ Վանի թագավորությունը։ Քարտեզը կարևոր պատմական սկզբնաղբյուր է և հանդիսանում է հայոց պետության մասին միջազգային առաջին վկայություններից մեկը։ Պրոֆեսոր Իրվինգ Ֆինքելը իր տպավորությունների մասին գրառում կատարեց թանգարանի Պատվավոր հյուրերի գրքում։