Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ «Աստվածամայրը միջնադարյան քանդակում» թեմայով բանախոսությունը, որը վարեց ՀՊԹ Հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, արվեստաբան Դիանա Գրիգորյանը։
Բանախոսը ներկայացրեց Հայաստանում քրիստոնեության հաստատումից հետո քանդակային արվեստում Աստվածամոր պատկերագրական հորինվածքների ձևավորման ճանապարհը, ինչպես նաև մայրության, միջնորդի և բարեխոսի գաղափարների դրսևորումներն այդ հորինվածքներում։ Անդրադարձ կատարվեց նաև Աստվածամոր պատկերով ծիսական անոթներին: