Հունիսի 14-ին «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառման շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ ՀՊԹ գիտական գծով փոխտնօրեն, պ․գ․թ․ Նժդեհ Երանյանի բանախոսությունը՝ «Արցախի բրոնզ-երկաթեդարյան մշակույթն ըստ թանգարանային նյութերի» վերնագրով։
Բանախոսության ընթացքում ներկայացվեց տարբեր տարիներին Արցախի տարածքում կատարված պեղումների արդյունքներում հայտնաբերված նյութերը, որոնք պահվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր թանգարաններում ու հավաքածուներում։
Նույն օրը, Հայաստանի պատմության թանգարանը Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ում ներկայացրեց նաև «Իրականության և առասպելների միջով․ բրոնզե դար» կրթական ծրագիրը։
Ծրագրի ընթացքում երեխաները ընդհանուր պատկերացում կազմեցին թանգարանի մասին, այնուհետև հնարավորություն ունեցան մոտիկից տեսնելու կրթական արկղիկում տեղ գտած բրոնզեդարյան ժամանակաշրջանի որոշ նմուշների կրկնօրինակներ։