Դեկտեմբերի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր, պ․գ․դ․ Ռաֆիկ Նահապետյանի բանախոսությունը՝ «Երվանդ Լալայան․ հայ ազգագրական գիտության հիմնադիր» թեմայով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց հայ ազգագրական գիտության անցած ուղին, «Ազգագրական հանդեսի» ստեղծման պատմությունը, որում իր մեծ ներդրումն ունի Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր տնօրեն, ազգագրագետ, հնագետ Երվանդ Լալայանը։ Բանախոսն անդրադարձ կատարեց նաև Երվանդ Լալայանի կյանքին ու գիտական գործունեությանը։