Մայիսի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Երևան 1954. Անաստաս Միկոյանը, հալոցքը և ապաստալինացումը Խորհրդային Հայաստանում» թեմայով բանախոսությունը, որը վարեց Սանկտ Պետերբուրգի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պատմության ամբիոնի հետդոկտորանտ Պիետրո Շաքարյանը։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Անաստաս Միկոյանի գործունեությունը, խոսեց խորհրդային հասարակության ժողովրդավարացման գործում նրա դերակատարության մասին։