Հայաստանի պատմության թանգարանում դեկտեմբերի 14-ին կայացավ «Թորոս Թորամանյանը և հայկական ճարտարապետության միջազգայնացումը» խորագիրը կրող բանախոսությունը։

Բանախոս ՀՊԹ Հնագիտության և դրամագիտության բաժնի գիտաշխատող-ֆոնդապահ, արվեստաբան Դիանա Գրիգորյանը ներկայացրեց Հայաստանի պատմության թանգարանի ճարտարապետության բաժնի հիմնադիր ու նրա առաջին վարիչ, ճարտարապետ, հայկական ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանի կյանքն ու գործունեությունը։

Խոսվեց նաև հայկական ճարտարապետության միջազգայնացման և Անիի աշխարհիկ ու եկեղեցական ճարտարապետության հուշարձանների ուսումնասիրության մասին։