Փետրվարի 1-ին «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»-ի «Շենգավիթ» մասնաճյուղի վարիչ Լիլիթ Գասպարյանի բանախոսությունը՝ «Ժակ դը Մորգան․ ֆրանսիացի հնագետի վաստակը Հայաստանում» խորագրով։ Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ֆրանսիացի երկրաբան, հնագետ, ազգագրագետ Ժակ դը Մորգանի կյանքն ու գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Պարսկաստանում և Եգիպտոսում։ Խոսվեց նաև Ժակ դը Մորգանի կողմից 19-րդ դարում Ախթալայում պեղված ուշագրավ հնագիտական ցուցանմուշների, ինչպես նաև հայագիտության ոլորտում ականավոր հնագետի թողած վաստակի մասին։

Հիշեցնենք, որ «Երեկ և այսօր․ Ժակ դը Մորգանի հետքերով» միջազգային ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 11-ը։