Նոյեմբերի 9-ին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ պ․գ․դ․, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի բանախոսությունը՝ «Կանայք Վանի թագավորությունում (Ուրարտու)» խորագրով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց ուրարտական սեպագիր արձանագրություններում պահպանված տվյալները «կին» հասկացության վերաբերյալ, անդրադարձ կատարեց Վանի թագավորությունում կանանց կարգավիճակին, ուրարտուհիների տեսքին ու հագուկապին, կենցաղին ու զբաղմունքին, ինչպես նաև Վանի թագավորությունում իրականացվող տոների, հանդիսությունների և ծիսական արարողությունների ժամանակ կանանց մասնակցությանը:
Բանախոսության ավարտից հետո մասնակիցները շրջայց կատարեցին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցասրահում։