Հուլիսի 12-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Սան Պաուլոյի համալսարանի Սոցիալական պատմության ասպիրանտ Սոնիա Մարիա դե Ֆրեիտասի դասախոսությունը «Հայկական ժառանգությունը Սան Պաուլոյում» թեմայով։

Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնելով բանախոսին՝ ընդգծեց վերջինիս աշխատանքի կարևորությունը հայկական ժառանգության հանրահռչակման գործում։

Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձ կատարեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք հայերի ներգաղթին, տնտեսական ու հասարակական գործունեությանը և հայկական ժառանգությանը, ներկայացրեց հայ համայնքի կողմից իրականացված կարևոր նախաձեռնությունները։

Բանախոսը թանգարանին նվիրեց նաև իր հեղինակած «Միահյուսելով գծերը և հիշողությունները» և «Հայկական ներկայությունը Սան Պաուլոյում» պորտուգալերեն գրքերը։