Օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պ․գ․թ․ Հրանուշ Խառատյանի բանախոսությունը՝ «Հայոց հին և նոր Նոր Տարին» խորագրով։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Նոր տարվա ծագումնաբանությունը, տոնի տարբերությունները և նմանությունները տարբեր ժամանակաշրջաններում, քաղաքական և օրացույցային շարժականությունը, հայկական ծիսակարգերը և տոնահանդեսի առանձնահատկությունները։ Խոսվեց նաև ավանդական Նոր տարին տոնելու դրսևորումների, տոնի կարևոր բաղադրիչների, ինչպես նաև բուն տոնախմբության կազմակերպման առանձնահատկությունների մասին։