Փետրվարի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ լրագրող, գրող, Երևան քաղաքի մեծ գիտակ Մարկ Գրիգորյանի բանախոսությունը՝ «Մայր թանգարան, մայր հրապարակ․ 20-րդ դար» խորագրով։ Բանախոսը ներկայացրեց Հանրապետության հրապարակի կառուցվածքային վերափոխման պատմությունը 20-րդ դարի ընթացքում՝ շեշտը դնելով Հայաստանի պատմության թանգարանի շենքի վրա։ Խոսվեց հրապարակում գտնվող կառույցների կրած փոփոխությունների, տարածքի նախագծային հատակագծերի և հատկապես` Հայաստանի պատմության թանգարանի շենքի կառուցվածքային փոփոխությունների մասին։