Սեպտեմբերի 7-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Դենիս Լիսեյչիկովի «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» վերնագրով ռուսալեզու գրքի շնորհանդեսը և համանուն թեմայով բանախոսությունը։
Բանախոսության ընթացքում հեղինակը ներկայացրեց Մաջարսկիների տոհմի ծագման և Բելառուսում հաստատվելու պատմությունը, նրանց թողած նշանակալի հետքը տեղի մշակութային կյանքում և պատմության մեջ։