Սեպտեմբերի 14-ին «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանի բանախոսությունը՝ «Մի առագաստանավի պատմություն․ Կիլիկիա» խորագրով։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն իր բացման խոսքում կարևորեց բանախոսության արդիականությունը «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո, և Կիլիկիան Հայաստանի նավագնացության ուսումնասիրման անհրաժեշտությունը պատմական հետազոտությունների տեսանկյունից։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց Կիլիկիան Հայաստանի նավատեսակների կառուցման տեխնոլոգիան, ինչպես նաև իր կողմից կատարված հետազոտությունների արդյունքները Կիլիկիան Հայաստանի նավատորմի և նավագնացության մասին։ Հեղինակը անդրադարձ կատարեց նաև մեր օրերում պատմական նավերի վերականգնման ու Սևանա լճում ստորջրյա հնէաբանական ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներին։
Բանախոսությանը հաջորդեց «Կիլիկիա․ արարում» ֆիլմի դիտումը։