Օգոստոսի 28-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ պ․գ․դ․ Սաթենիկ Պատվական-Թուֆանյանի բանախոսությունը՝ «Տեղեկացված Ազդարարի հետ» թեմայով։ Բանախոսությունը նվիրված էր «Ազդարար» հայ առաջին հանդես-պարբերականի 230-ամյակին։
Բանախոսն իր ելույթի ընթացքում ներկայացրեց առաջին հայկական պարբերականի ստեղծման նպատակն ու պատմությունը, ունեցած կարևոր դերակատարումը հայ ժողովրդի հասարակական-մշակութային կյանքի զարգացման գործում, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնդկահայ գաղութի կյանքին ու գործունեությանը։